Նորություններ

Հայտարարություն

Հարգելի հայրենակիցներ, Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պատերազմից հետո հայտնաբերված չպայթած ու վնասված ռազմամթերքի պլանային պայթեցման աշխատանքներ, սակայն բռնկված հրդեհը առաջացրել է չպլանավորված պայթյուններ, որոնք լսվել են նաև մայրաքաղաք Ստեփանակերտում:


Իրավիճակը գտնվում է ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության վերահսկողության ներքո, իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու և սպառնացող վտանգն արագ կանխելու ուղղությամբ:


Կոչ ենք անում խուճապի չմատնվել ու պահպանել հանգստություն, զերծ մնալ խուճապ առաջացնող լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։