Նորություններ

ԱՀ ԱԱԾ ավտոպարկը թարմացվել է
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ավտոպարկը վերջին ամիսներին թարմացվել է նոր ավտոմեքենաներով:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանի միջնորդությամբ` բարերարների կողմից ԱԱԾ-ին է նվիրաբերվել տարբեր մակնիշի 14 ավտոմեքենա:
ԱՀ Ազգային անվտանգության ծառայության ավտոպարկի թարմացումը շարունակական բնույթ կկրի: