Նորություններ

ԱՀ ԱԱԾ Տնօրենը ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

Սույն թվականի ապրիլի 29-ին Արցախի Հանրապետության նախագահի հրավերով Ստեփանակերտում գտնվող ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Հաջորդիվ տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հանդիպումը ԱՀ ԱԱԾ տնօրեն՝ գնդապետ Սամվել Շահրամանյանի հետ, որի ընթացքում քննարկվել են անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։