Նորություններ

ԱՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ գեներալ-մայոր Ալբերտ Խաչիյանը ազատվել է պաշտոնից և արձակվել ծառայությունից

Համաձայն Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հոկտեմբերի 31-ին ստորագրված հրամանագրի գեներալ-մայոր Ալբերտ Վլադիմիրի Խաչիյանը նոյեմբերի 1-ից ազատվել է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Հիմք ընդունելով ԱՀ Նախագահի հրամանագիրը սույն թվականի նոյեմբերի 1-ին ԱՀ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Սամվել Շահրամանյանը հրավիրել է կոլեգիայի նիստ՝ ծառայության ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ, որի ընթացքում գեներալ-մայոր Ալբերտ Խաչիյանին շնորհակալություն է հայտնել ազգային անվտանգության մարմիններում երկարամյա ծառայության, անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ավանդի, անբասիր ու անձնանվեր ծառայության համար:

Ծառայության ղեկավարը նշել է, որ համակարգում Ա. Խաչիյանի հարուստ փորձը, ձեռքբերումներն ու բարի համբավը կշարունակեն լավագույն օրինակ ծառայել: