Նորություններ

ԱՀ ԱԱԾ Տնօրենի շնորհավորական ուղերձը Հաղթանակի տոնի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ մեզ բոլորիս Հաղթանակի տոնի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առիթով:

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը արտացոլում է մեր պապերի ու նախնիների խիզախությունը, հայրենասիրությունն ու քաջությունը, իրենց բնօրրանը սրբորեն պաշտպանելու կամքը:

Արցախյան ազատագրական պայքարի թոհուբոհում ձևավորված պաշտպանության բանակը դարձավ ինչպես արցախահայության, այնպես էլ Մայր Հայաստանի անվտանգության երաշխավորը: Իսկ հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը նոր հավատ ներշնչեց մեր ժողովրդին իր հետագա հաղթանակների կերտման նկատմամբ:

Այս հաղթանակները ձեռք են բերվել բազում զրկանքների և հերոս հայորդիների կյանքի գնով՝ Հայրենիքի փրկությանն անմնացորդ նվիրումով: Փառք ու պատիվ հայոց բանակի հաղթանակած զինվորին ու անմահացած հերոսներին:

Կրկին շնորհավորելով Հաղթանակի տոնի կապակցությամբ, մաղթում եմ հարատև խաղաղություն, արգասաբեր ու հայրենանվեր գործունեություն: