Նորություններ

ԱՀ ԱԱԾ Տնօրենի շնորհավորական ուղերձը Հայրենյաց Պաշտպանի օրվա առթիվ

Սիրելի´ զինծառայողներ, շնորհավորում եմ Ձեզ Հայկական Ազգային Բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի և Հայրենյաց Պաշտպանի օրվա առթիվ: Հայկական զինված ուժերը փառահեղ հաղթական ուղի են անցել և հերոսաբար պաշտպանել Արցախի և Հայաստանի սահմաններն ու ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը: Հազարավոր հայորդիներ իրենց անձնազոհ և հայրենանվեր խիզախությամբ անմահացել են Վասն Հայրենյաց, փառք ու պատիվ մեր հերոսներին:

Կրկին շնորհավորում եմ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ, մաղթում խաղաղ, անփորձանք, ստեղծագործ և հայրենանվեր ծառայություն: