Նորություններ

​ԱՀ ԱԱԾ տնօրենի շնորհավորական ուղերձը ՀՀ ԱԱԾ ծառայողների մասնագիտական տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, հարգարժան Արմեն Վաղարշակի Աբազյան, ԱՀ ԱԱԾ անձնակազմի ու անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ ԱԱԾ ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ։


Երկու կառույցների համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և փոխգործակցության խորացումն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի։ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մշտապես զգացել է ՀՀ ԱԱԾ-ի աջակցությունը։


Հարգելի գործընկերներ, մաղթում եմ Ձեզ հաջողություն, ամենայն բարիք և խաղաղություն Ձեր ընտանիքներին։


Հարգանքներով՝ ԱՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Մելսիկի Հակոբջանյան