Նորություններ

ԱՀ ԱԱԾ Տնօրենի շնորհավորական ուղերձը՝ մայիսյան եռատոնի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի՝ Մեծ հաղթանակի, ԱՀ Պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ, հաղթանակներ, որոնք անջնջելի հետք են թողել հայ ժողովրդի պատմության մեջ: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը մեր պապերի ու նախնիների խիզախության, արժանապատվության ու նվիրումի արտացոլումն էր, հայրենի հողում ազատ ապրելու և արարելու ձգտումը:
Հաղթանակի խորհուրդը նոր շունչ ստացավ Արցախյան ազատամարտում՝ Շուշիի ազատագրման և բանակի կազմավորման տարիներին, որը ձեռք բերվեց հազարավոր քաջորդիների կյանքի ու արյան գնով: Փառք ու պատիվ մեր նորօրյա հերոսներին ու հայոց հաղթական բանակին:
Արցախյան պատերազմում տարած հաղթանակները նոր ազդակ հաղորդեցին հայ ժողովրդի ազատատենչությանը, միասնականությանը, անկախության ու խաղաղության հաստատմանը: Հայ զինվորների անձնանվեր ծառայությամբ անխոցելի ու անառիկ են հայկական սահմանները:
Կրկին շնորհավորելով եռատոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ խաղաղություն, բարեկեցություն և նորանոր հաղթանակներ: