Նորություններ

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից տեղադրվել են հատուկ անցակետեր

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին»ՆՀ-32-Ն հրամանագրում փոփոխություն կատարելու մասին՝ 2020թ. մայիսի 11-ի ՆՀ-51-Ն հրամանագիրը և դրա հիման վրա Պարետի կողմից ընդունված՝ արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով պայմանավոր-ված Արցախի Հանրապետության ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մասին որոշումները, ղեկավարվելով Ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 16-րդ կետի 8-րդ ենթակետով ԱՀ ԱԱԾ Տնօրենի հրամանով համապատասխան ստորաբաժանումները, սույն թվականի մայիսի 8-ին,Շահումյանի շրջանի վարչական տարածքում, հատուկ տեղամասերում տեղակայել է թվով 3 հատուկ անցակետեր: Հատուկ անցակետերում իրականացվում է շուրջօրյա պարեկային ծառայություն՝ նշված ուղղությամբ և հարակից բնակավայրերում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկելու և Պարետի կողմից սահմանված որոշումների պահանջներն ապահովելու համար:

Ազգային անվտանգության ծառայությունը նշված գործունեության շրջանակներում ակտիվ համագործակցում է ԱՀ Ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ մյուս կառույցների հետ: