Նորություններ

Արցախի Հանրապետության ԱԱԾ Տնօրենի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ և վետերաններ, շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին՝ գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Ցանկանում եմ որպեսզի 2019-ը լինի նոր հաջողությունների, խաղաղության, կայունության և բարեկեցության տարի: Եկեք լցվենք ջանասիրությամբ ու լավատեսությամբ և անցնող տարուց վերցնենք այն դրական ձեռքբերումները, որոնք ուղենիշ կդառնան 2019թ-ին հետագա մեր աշխատանքներում: