Նորություններ

Արցախի Հանրապետության ԱԱԾ Տնօրենի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Սիրելի´ կանայք, մայրեր ու քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Հայ կինը զորեղ հավատքով, հոգատարությամբ ու նվիրվածությամբ միշտ ամուր է պահել ընտանիքն ու ջերմություն սփռել իր շուրջը: Արդի ժամանակներում առավել ընդգծված է կնոջ դերը, ինչպես ավանդական հայկական ընտանիքի ձևավորման, հայապահպանության, այնպես էլ ակտիվ հասարակական գործունեության մեջ:

Ցանկանում եմ կրկին շնորհավորել Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթելով ամուր առողջություն, սեր ու երջանկություն: