Նորություններ

Արցախի Հանրապետության ԱԱԾ Տնօրենի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

Սիրելի´ կանայք, մայրեր և քույրեր.

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու մեր մայրերի, կանանց ու քույրերի նկատմամբ ջերմ վերաբերմունքն ու սերը:

Հայ կանայք իրենց հոգատարությամբ, ջերմությամբ ու նվիրվածությամբ միշտ եղել են ազգապահպանության կրողն ու ավանդապաշտ հայկական ընտանիքների երաշխավորը:Այսօր առավել ընդգծված է կանանց դերը Հայրենիքի պաշտպանության և պետականաշինության գործում:

Կրկին շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնը, բոլոր կանանց ու մայրերին մաղթում եմ խաղաղ ու արգասաբեր գործունեություն, ամուր առողջություն, ընտանեկան ջերմություն և արժանապատիվ կյանք: