Նորություններ

​Աշոտ Հակոբջանյանի շնորհավորական ուղերձը՝ ԱԻՊԾ ծառայողի տոն օրվա կապակցությամբ

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հարգելի ծառայողներ, շնորհավորում եմ Ձեզ ԱԻՊԾ ծառայողի տոն օրվա կապակցությամբ։


Մասնագիտական տոնը լավ հնարավորություն է գերատեսչության գործունեությանն անդրադառնալու և գնահատելու համար։ Շատերին է հայտնի, որ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ունի անհրաժեշտ ներուժ, պատրաստված ու արհեստավարժ, անձնվիրաբար իրենց պարտականությունները կատարող փրկարարներ ու հրշեջներ, բայց վերջին պատերազմի ժամանակ բոլորս ականատես եղանք ավելիին՝ Դուք փրկել եք բազում մարդկային կյանքեր, կանխել ողբերգություններ՝ չխնայելով անգամ Ձեր կյանքը։


Փրկարարների համար պատերազմը դեռ չի ավարտվել, որովհետև Ձեզ է վերապահվել հերթական առաքելությունը՝ Արցախի տարածքը մահացու չպայթած զենք-զինամթերքից մաքրումը և Ադրբեջանի կողմից մեր հայրենիքի բռնազավթված տարածքներում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների, մասունքների որոնողական ու տարհանման աշխատանքների իրականացումը։


Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, հաջողություններ և նոր ձեռքբերումներ։


ԱՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Մելսիկի Հակոբջանյան