Նորություններ

Այցելություն ՊԲ առաջնագիծ

Մայիսյան եռատոնին ընդառաջ՝ մայիսի 7-ին, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Սամվել Շահրամանյանը այցելել է ՊԲ առաջնագիծ, շնորհավորել զինծառայողներին հաղթանակի և խաղաղության օրվա առիթով:

Ծառայության ղեկավարը մարտական դիրքերում անմիջական շփումներ է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների ու հրամանատարության հետ, ծանոթացել ինժեներաամրաշինական կառույցներին և ծառայության կրման պայմաններին:

ԱԱԾ Տնօրենը շնորհակալություն է հայտնել հայրենիքի պաշտպաններին՝ զգոն և աչալուրջ ծառայության համար, մաղթել անփորձանք և հայրենանվեր ծառայություն: