Նորություններ

Գնդապետ Մհեր Սերգեյի Հայրիյանը նշանակվել է ԱՀ ԱԱԾ Տնօրենի տեղակալ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝
Գեներալ-մայոր Արմեն Անդրանիկի Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Գնդապետ Մհեր Սերգեյի Հայրիյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։