Նորություններ

Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Արցախի Հանրապետության Նախագահի 2020թ. մայիսի 29-ին ստորագրված հրամանագրով ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել Կամո Աբգարի Աղաջանյանը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Նույն օրը ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԱԾ-ում հրավիրել է խորհրդակցություն և ծառայության անձնակազմին ներկայացրել նորանշանակ ղեկավարին:

Ծառայության նորանշանակ ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար և պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով լուծել կառույցի առջև ծառացած խնդիրները, ինչի հիմքում ընկած կլինի ԱՀ անվտանգության աստիճանի բարձրացումը: