Նորություններ

Ստեփանակերտում բացվեց հուշակոթող

Այսօր Ստեփանակերտում բացվեց հուշակոթող՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ազգային անվտանգության ծառայության ծառայողների հիշատակին։




Հուշակոթողը ևս մեկ անգամ արժևորում է այն նվիրյալների սուրբ գործը, ովքեր գիտակցված ընտրեցին անմահության ճամփան ու պատգամեցին բոլորին՝ լինել հայրենիքի փրկության առաջամարտիկը։




Ոգու ամրություն հերոսների ծնողներին, կանանց ու զավակներին։



Հավերժ փառք անմահացած բոլոր հերոսներին։