Նորություններ

Խորհրդակցություն ԱՀ ԱԱԾ-ում

Սույն թվականի օգոստոսի 1-ին ԱՀ ԱԱԾ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:

Խորհրդակցության ընթացքում ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը հանդես է եկել զեկույցով և հաշվետվություն ներկայացրել 2019թ-ի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ:

Հանրապետության Նախագահն իր խոսքում անդրադարձել է անվտանգության ապահովման արդի հիմնախնդիրներին ու նոր մարտահրավերներին, կարևորել ծառայության դերակատարությունը պետության և բնակչության անվտանգության ապահովման գործում: