Պաշտոնական Հաղորդագրությունները

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«» ____________ 2021 թվականN ___-Ա

ք. Ստեփանակերտ


«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 32-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.


1. Հավանություն տալ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:


2. Արցախի Հանրապետության Ազգային ժողովում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելիս Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ նշանակել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աշոտ Մելսիկի Հակոբջանյանին:


«Հաստատում եմ»


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-78 օրենքի 19-րդ հոդվածի 6.1-ին մասում «ոստիկանության,» բառից հետո լրացնել «արտակարգ իրավիճակների պետական ծառայության,» բառերը։


Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


ՏԵՂԵԿԱՆՔ


«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Հոդված 19Ազգային անվտանգության մարմինների ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները


1. Պետական լիազոր մարմնի ղեկավար կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն երեք տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

․․․․․․․․․․․․․

6.1. Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության, քննչական կոմիտեի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և արդարադատության նախարարության պետական ծառայողներ, դատախազներ, քննիչներ, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ՏՆՕՐԵՆ Ա.Մ. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը


«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է ազգային անվտանգության մարմինների ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները։ Օրենքով չի նախատեսվում Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ծառայողներին պաշտոնի նշանակել ազգային անվտանգության մարմիններում, եթե նրանք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները: Ըստ այդմ անհրաժեշտություն է առաջացել կարգավորել նշված հարաբերությունները, նպատակ ունենալով հստակեցնել ազգային անվտանգության ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության նշանակվող պետական ծառայողների շրջանակը։


2. Կարգավորման բնույթը


Օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 19-րդ հոդվածում կատարել լրացում, որով լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության ծառայողները։


3. Ակնկալվող արդյունքը



Նախագծի ընդունումը կնպաստի ազգային անվտանգության ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը։



4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք


Նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պայմանագրային-իրավական բաժնի կողմից:


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ՏՆՕՐԵՆ Ա.Մ. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Առաջարկությունների, առարկությունների և դիտողությունների հետ կապված հաղորդագրությունները կարող եք ուղարկել հետևյալ Էլ․ հասցեին ` nssd2017@mail.ru