ԱՀ ԱԱԾ տնօրեն
Արարատ Միքայելի Մելքումյան

ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Պաշտոնը ստանձնել է` 16.01.2023թ.-ին:
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1973թ.-ի փետրվարի 1-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում։
1990թ․-ին ընդունվել է ՌԴ Օրենբուրգի իրավաբանական ինստիտուտը։
1991թ․-ին զորակոչվել է ԽՍՀՄ ԶՈՒ։
1992-2018թթ․ զբաղեցրել է տարբեր պաշտոններ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունում և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։
2019-2021թթ.-ին զբաղեցրել է ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը։
ԱՀ նախագահի 2021թ.-ի փետրվարի 22-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ։
ԱՀ նախագահի 2023թ․-ի հունվարի 7-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։
ԱՀ նախագահի 2023թ․-ի հունվարի 16-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
Պարգևատրվել է մի շարք գերատեսչական և պետական պարգևներով։
ԱՀ նախագահի 2014թ․-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
ՀՀ նախագահի 2016թ․-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
ԱՀ նախագահի 2020թ.-ի հրամանագրով արժանացել «Արցախի Հերոս» բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե Արծիվ» շքանշանով։
Ունի գեներալ-մայոր զինվորական կոչում։