Պաշտոնական Հաղորդագրությունները

««ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ

«» ____________ 2023 թվական N ____

ք. Ստեփանակերտ

««ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 32-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի:

2. Արցախի Հանրապետության Ազգային ժողովում «Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելիս Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ նշանակել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աշոտ Մելսիկի Հակոբջանյանին:

«Հաստատում եմ»

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԹԵՐԹ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

Հ/Հ

ՇԱՀԱԳՐԳԻՌ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ

ՂԵԿԱՎԱՐԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԹՎԱԳՐՈՒՄԸ

1.

ԱՀ պետական նախարար

Ռ. Վարդանյան

2.

ԱՀ Նախագահի կառավարության գործերի կառավարչության պետ

Ա. Լազարյան

3.

ԱՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար

Կ. Քոչարյան

4.

ԱՀներքին գործերի նախարար

Կ. Սարգսյան

5.

ԱՀֆինանսներիև էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար

Վ.Բաղդասարյան

Առաջարկությունները և առարկությունները`

___________________________________________________________________________________________________________________________________________________

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ Ա.Մ.ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

«____»______________2023թ.

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-78 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության«համապատասխան բժշկական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ազգային անվտանգության մարմինների ռազմաբժշկական ծառայության» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 51.1-րդ հոդվածով.

«Հոդված 51.1 Ազգային անվտանգության մարմինների ռազմաբժշկական հանձնաժողովը

Լիազոր մարմնի ղեկավարը ձևավորում է ռազմաբժշկական հանձնաժողով, որի ձևավորման ու գործունեության կարգն ու պայմանները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդողօրվանից:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ԵՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոդված 38. Հերթական արձակուրդը

1. Հերթական արձակուրդի տևողությունը սահմանվում է՝

1) մինչև 15 օրացուցային տարի ծառայած ծառայողների համար՝ 30 օր .

2) 15-25 օրացուցային տարի ծառայած ծառայողների համար՝ 40 օր.

3) 25 և ավելի օրացուցային տարի ծառայած ծառայողների համար՝ 45 օր:

1.1. Հերթական արձակուրդը ծառայողի ցանկությամբ կարող է տրվել մաս-մաս, սակայն ոչ ավելի, քան երկու մասով:

2. Հերթական արձակուրդից ծառայողին հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպ-քերում՝ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի հրամանով: Այդ դեպքում արձակուրդի չօգտագործած օրերը տրամադրվում են նույն տարում, եթե դրանք կազմում են 15 օր և ավելի: Արձակուրդի չօգտագործած օրերը ծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:

3. Հերթական արձակուրդի ժամանակը որոշելիս նախապատվությունը տրվում է՝

1) մարտական գործողությունների մասնակիցներին.

2) մինչև 16 տարեկան 3 և ավելի երեխա ունեցողներին.

3) հաշմանդամ կին կամ երեխա ունեցողներին:

4. Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով՝ հիմք ընդունելով բուժող բժշկի և բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) համապատասխան տեղեկանքը:

Սույն մասում նշված տեղեկանքն այլ բուժհիմնարկի կողմից տրվելու դեպքում հավաստվում է համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից:

5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ծառայության ընդունվելու և ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տևողությունը տասներկուսի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում, ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են ավելացման եղանակով:

6. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ազգային անվտանգության մարմինների ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի՝ նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի արձակուրդի:

Հոդված 38. Հերթական արձակուրդը

1. Հերթական արձակուրդի տևողությունը սահմանվում է՝

1) մինչև 15 օրացուցային տարի ծառայած ծառայողների համար՝ 30 օր .

2) 15-25 օրացուցային տարի ծառայած ծառայողների համար՝ 40 օր.

3) 25 և ավելի օրացուցային տարի ծառայած ծառայողների համար՝ 45 օր:

1.1. Հերթական արձակուրդը ծառայողի ցանկությամբ կարող է տրվել մաս-մաս, սակայն ոչ ավելի, քան երկու մասով:

2. Հերթական արձակուրդից ծառայողին հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպ-քերում՝ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի հրամանով: Այդ դեպքում արձակուրդի չօգտագործած օրերը տրամադրվում են նույն տարում, եթե դրանք կազմում են 15 օր և ավելի: Արձակուրդի չօգտագործած օրերը ծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:

3. Հերթական արձակուրդի ժամանակը որոշելիս նախապատվությունը տրվում է՝

1) մարտական գործողությունների մասնակիցներին.

2) մինչև 16 տարեկան 3 և ավելի երեխա ունեցողներին.

3) հաշմանդամ կին կամ երեխա ունեցողներին:

4. Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով՝ հիմք ընդունելով բուժող բժշկի և բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) համապատասխան տեղեկանքը:

Սույն մասում նշված տեղեկանքն այլ բուժհիմնարկի կողմից տրվելու դեպքում հավաստվում է ազգային անվտանգության մարմինների ռազմաբժշկական ծառայության կողմից:

5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ծառայության ընդունվելու և ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տևողությունը տասներկուսի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում, ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են ավելացման եղանակով:

6. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ազգային անվտանգության մարմինների ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի՝ նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի արձակուրդի:

Հոդված 51.1 Ազգային անվտանգության մարմինների ռազմաբժշկական հանձնաժողովը

Լիազոր մարմնի ղեկավարը ձևավորում է ռազմաբժշկական հանձնաժողով, որի ձևավորման ու գործունեության կարգն ու պայմանները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքնի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ Ա.Մ.ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն օրենսդրությամբ սահմանված կարգով դրվել է հանրային քննարկման Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքէջում, ինչի արդյունքում առաջարկություններ կամ դիտողություններ չեն եղել:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ Ա.Մ.ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու ԱՀ կառավարության որոշմամբ սահմանել ԱՀ ազգային անվտանգության մարմիններում ռազմաբժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև փոփոխություն կատարել 2004 թվականի ապրիլի 27-իԱրցախի Հանրապետության կառավարության N 176 և 2001 թվականի փետրվարի 20-ի Արցախի Հանրապետության կառավարության N 32 որոշումներում:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ Ա.Մ.ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՔՄԱՆ ԹԵՐԹԻԿ

Օրենքի նախագծի անվանումը` ««ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Նախագիծը ներկայացնողը` ԱՀ ազգային անվտանգության ծառայություն

ԱՀ կառավարության որոշումն ուղարկել`

1.ԱՀ պետական նախարարին

2.ԱՀ Նախագահի կառավարության գործերի կառավարչություն

3. ԱՀարդարադատության նախարարություն

4. ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

5. ԱՀ պաշտպանության նախարարություն

6. ԱՀ ՆԳՆ

Նախագիծը պատրաստողը`

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պայմանագրային-իրավական բաժին

______________

(ստորագրությունը)

«____» ______________2023թ.

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան:

ԱՀ ԱԱԾ պայմանագրային-իրավական

բաժնի պետ, փոխգնդապետ Ն.Յու.Գասպարյան

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  • Իրավական ակտի անհրաժեշտության նպատակը
  • Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
  • Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումն անհրաժեշտ է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնող քաղաքացիների, ծառայողների և կենսաթոշակառուների առողջական վիճակի հետազոտման, բժշկական փորձաքննության, ինչպես նաև փորձաքննության ուղեգրման կարգերին առնչվող աշխատանքները կարգավորելու և համակարգելու նպատակով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27 N 176 որոշմամբ սահմանված է ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը: Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից օգտվում են նաև ազգային անվտանգության ծառայողները և կենսաթոշակառուները:

2020 թվականից սկսված ազգային անվտանգության մարմիններում կատարվել են մի շարք կառուցվածքային փոփոխություններ: Հիմք ընդունելով Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին ԱՀ օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ կետը և Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ԱՀ օրենքի 64-րդ հոդվածը՝ 2022 թվականին ստեղծվել է ռազմաբժշկական բաժին:

Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին ԱՀ օրենքն ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջներում մի շարք պահանջների հետ մեկտեղ կարևորում է քաղաքացու առողջական վիճակը, ինչպես նաև սահմանում է առողջական վիճակի հետ կապված պահանջներ: Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ զինվորական ծառայության չի կարող ընդունվել այն քաղաքացին, որն առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով ազգային անվտանգության մարմիններում ծառայության առանձնահատկությունները, անհրաժեշտություն է առաջացել ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովի ստեղծման, որը կիրականացնի ու կղեկավարի ռազմաբժշկական փորձաքննությանն առնչվող աշխատանքները՝ ազգային անվտանգության մարմինների համակարգում:

Նախագիծը մշակվել է Ազգային անվտանգության ծառայության պայմանագրային-իրավական բաժնի կողմից:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ Ա.Մ.ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ